Timeline Auctions բրիտանական աճուրդում վաճառքի է հանվել 15-րդ դարի մատանի, որը ենթադրաբար պատկանել է Ժաննա դ’Արկին։
Մատանու պատկանելիությունը նույնականացվել է ֆրանսուհու հարցաքննությունների գրառումներով։ Ձեռագրերում պահպանվել է Ժաննայի կողմից մատանու նկարագրությունը. Jhesus Maria փորագրությունը եւ 3 փորագրված խաչ։ «Ըստ իս՝ կասկած չկա, որ սա հենց նրա մատանին է»,- հաստատել է Timeline Auctions-ի գործադիր տնօրեն Բրեթ Հեմոնդը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։
Մատանին դրված է կաղնե զարդատուփի մեջ։ Լոտին կից տրամադրվում են փաստաթղթեր, որոնք հաստատում են պատմական մատանու ինքնությունը։
Ժաննայից հետո մատանին անցել էր Անգլիայի թագավոր Հենրիխ 7-րդին։
Մատանու նախնական գինը 10-14 հազար ֆունտ ստերլինգ է։




























