Բրիտանիայի կրթության նախարար Նիքի Մորգանը հայտարարել է, որ դպրոցները պարտավոր են աշակերտներին բացատրել, որ Մեծ Բրիտանիան քրիստոնեական երկիր է, եւ պետք է առաջնությունը տալ տարբեր կրոնների ուսուցմանը, ոչ թե աթեիզմին: Այս մասին Մորգանը գրել է աշխարհիկ դպրոցներին ուղղված իր առաջարկներում, հաղորդում է The Telegraph թերթը:
Իր նամակում նա հասկացնել է տալիս, որ ուսումնական ծրագրում կրոնական եւ աթեիստական հայացքները չպետք է ներկայացվեն հավասար չափով: Նախարարի խոսքով, դպրոցական ուսուցումը պետք է արտացոլի քրիստոնեական ավանդույթները:
Նշվում է, որ այս առաջարկները ներկայացվել են այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը որոշել է, որ Մորգանը անօրինական կերպով դպրոցական ծրագրերից դուրս է թողել աթեիզմը: Ի պատասխան նախարարը հայտարարում է, որ դատական գործընթացներով մարդասերները փորձում են ստիպել տարրական դպրոցներում երեխաներին աթեիզմ դասավանդել:
Այդուհանդերձ, Նիքի Մորգանը խոստովանում է, որ բրիտանացի երեխաներին կարելի է աթեիստական հայացքների մասին պատմել այլ պարապմունքների ժամանակ, որոնք ուղղված չեն կրոնների դասավանդմանը:




























