Բայրամ Սաֆարովի հայտարարությունը դժվար է որեւէ այլ կերպ որակել, քան ամանորյա կատակ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով իրեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչող հասարակական միավորման նախագահ Բայրամ Սաֆարովի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղի հայերը հոգով իրենց Ադրբեջանի քաղաքացի են համարում, սակայն վախենում են բացահայտ ասել այդ մասին»։
«Դա Բայրամ Սաֆարովի ամանորյա կատակն է։ Մենք շատ ենք «սիրում» եւ «չենք համբերում» Ադրբեջանի քաղաքացիներ դառնալ, որպեսզի նորից վերապրենք Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը։ Նման տաղանդով Բայրամ Սաֆարովը մեծ ապագա ունի ԱՊՀ-ի, Եվրոպայի եւ Ամերիկայի հումորային շոուներում»,- նշել է Դավիթ Բաբայանը



























