Whole Foods մթերային խանութների ցանցը Նյու Յորքի իշխանություններին 500 հազար դոլար կվճարի որպես փոխհատուցում հաճախորդներին կշեռքի մեջ խաբելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սպառողների հետ հարաբերությունների քաղաքային դեպարտամենտը։
Հունիսին մեգապոլիսի իշխանությունները ցանցի խանութներում ընտրովի ստուգումներ էին անցկացրել։ Կշեռքի եւ հաշվարկի մեջ խաբեություններ էին հայտնաբերվել 80 տարբեր մթերքներում։
Պաշտոնյաները ի սկզբանե Whole Foods-ից 1.5 մլն դոլար էին պահանջում, որպեսզի գործը չհասնի դատարան։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել 500 հազար դոլարի շուրջ։
Բացի այդ Whole Foods-ը պարտավորվել է եռամսյակային աուդիտ անցկացնել։



























