Ամեն տարի հոկտեմբերի 1-ին Հայաստանը Ռուսաստանի հետ կհամաձայնեցնի առանց մաքսատուրքի նավթամթերքի ու գազի տարեկան ներմուծման ծավալը:
2013-ի դեկտեմբերի 2-ին ստորագրված հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի արտահերթ նիստում:
Բացի այդ, հստակեցվում է նավթամթերքների ցանկը՝ քվոտայի սահմաններում՝ բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին եւ մազութ:




























