Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը Նոր տարվա գիշերն աշխատելու է մինչեւ ժամը 02։00-ն։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը։ Իսկ մնացած ոչ աշխատանքային օրերին (հունվարի 1-7) մետրոպոլիտենը գործելու է սովորական ռեժիմով, այսինքն՝ մինչեւ 23։00։ «Առավոտյան մետրոպոլիտենը գործելու է 07։00-ից»,- ասել է Վարդանյանը։

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը, մետրոպոլիտենի աշխատանքը մինչեւ ժամը 2-ը երկարաձգելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումների պատճառով։