Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, վկայում են սակարկությունների արդյունքները։

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի փետրվարյան մատակարարումները էժանացել են 1.9 տոկոսով եւ կազմել 37.15 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta-ն։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի  նավթի փետրվարյան ֆյուչերսների գները նվազել են 0.08 տոկոսով եւ կազմել 37.32 դոլար մեկ բարելի դիմաց։