ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,  Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Չարենցավանում, Սեւանում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Մեղրիում տեղում է ձյուն:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am