Մոսկվայի բորսայի սակարկությունների ընթացքում դոլարի փոխարժեքը անցել է 73 ռուբլուց: Ամերիկյան արժույթն արժե 73,14 ռուբլի: Նման ցուցանիշ վերջին անգամ արձանագրվել է 2014-ի դեկտեմբերին: Եվրոյի փոխարժեքը կազմել է 80,02 ռուբլի: Այս մասին են վկայում Մոսկվայի բորսայի սակարկությունների տվյալները:

Դեկտեմբերի 30-ի համար պաշտոնական փոխարժեքներն են. դոլարը՝  72,51 ռուբլի , եվրոն՝ 79,55 ռուբլի:

Ռուսական ռուբլու վրա շարունակում է ճնշում գործադրել նավթի գների անկումը: Դեկտեմբերի 29-ին Brent տեսակի նավթի արժեքը հասել է 37,79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ դեկտեմբերի 30-ին այն արդեն շրջանառվում է 37,34 դոլարով, հաղորդում է Lenta-ն: