«Կարաս» ազգային սննդի ցանցի կողմից մեկնարկած «Սահմանն իմ հոգում» Բարեգործական մարաթոնի առաջին փուլը ավարտվել է դեկտեմբերի 27-ին: Հավաքված միջոցներով ցանցը կարողացավ գնել 1328 Ամանորյա հավաքածու, որոնք բաժանվեցին Տավուշի 11 սահմանամերձ գյուղերի դպրոցականներին եւ ուսուցիչներին: Իսկ մարաթոնի ավարտն ամփոփվեց Իջեւանում՝ տոնական համերգով հայկական արվեստի ազգանվեր ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Այս գյուղերում անցկացված երկու օրերը մեզ համար հոգեպես ծանր էին, սակայն մյուս կողմից երջանկություն էր տեսնել այն ժպիտները, որոնք կարողացանք պարգեւել
սահմանամերձ գոտում բնակվող ընտանիքներին:
Այստեղ բնակիչներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին դժվար է անգամ պատկերացնել` գտնվելով հեռու այդ մեկուսացված տարածքներից: Թշնամու դիտակետի ուղիղ նշանառության տակ ապրելը հեշտ չէ, սակայն տեղացիները սիրում են իրենց տունը եւ հերոսաբար չեն լքում այն: Հայրենիքը սկսվում է սահմանից եւ յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել սահմանի կողքին՝ թեւ ու թիկունք լինելով սահմանապահ գյուղացուն:
Ցանկանում եմ մեր ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին, ովքեր Կարասի հետ միասին աջակցել են թշնամու նշանառության տակ գտնվող սահմանամերձ գյուղերին: Ինչպես նաեւ շնորհավորել բոլորիս գալիք Ամանորը՝ մաղթելով խաղաղ տարի»,- իր խոսքում նշեց ընկերության համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:
Նշենք նաեւ, որ երեկ մեկնարկել է «Սահմանն Իմ հոգում» բարեգործական մարաթոնի երկրորդ փուլը, որի շրջանակներում Կարաս ազգային սննդի ցանցի եւ Բեկոն Պրոդուկտ մսամթերքի գործարանի վաճառքներից միջոցներ են հատկացվում Տավուշի սահմանապահ բոլոր դիրքերը տոնական խոզի բդով ապահովելու համար:
«Մեր անվախ բանակը, մեր հայրենիքի հպարտությունն է: Սահմանապահ գյուղացին ու զինվորը մեկ միասնություն են: Դատարկ գյուղը հարված է զինվորի թիկունքին: Զինվորն ավելի ուժեղ է դառնում՝ իմանալով, որ իր կողքին մարդիկ են բնակվում, որ շուրջը կյանք կա՝ կանայք եւ երեխաներ», - իր խոսքում նշեց ընկերության համասեփականատեր Աշոտ Հարությունյանը:
Կարաս Ազգային սննդի ցանցը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին եւ երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, ովքեր ի սկզբանե եղել են «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի կողքին: Ինֆորմացիոն աջակիցներ Ռադիո Վանին եւ Ռադիո Ջանին: Եվ բոլոր նրանց, ովքեր միացել են բարեգործական մարաթոնին՝ «Բեկոն Պրոդուկտ» մսամթերքի գործարանին, «Menu.am» միացյալ պատվերների համակարգին, «Զուզու» ապրանքանիշին, «Արարատ» սննդի կոմբինատին, «Կրիստալ» մաքրող միջոցների արտադրությանը, «Կիլիկիա» գարեջրի գործարանին, «Ռոկարէ-Տրանս» հրավառությունների խանութ-սրահին, Վերան ՍՊԸ-ին, որն աջակցել է բեռնափոխադրումների հարցում, ԱՄՆ-ից Մարտին Սուքունյանին եւ իր ընկերներին, ինչպես նաեւ «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի գլխավորությամբ, հայկական արվեստի ներկայացուցիչներին, ովքեր միացան մարաթոնին բարեգործական համերգով՝ ի դեմս
• Երգիչներ՝ Արսեն Գրիգորյանին (Մրո), Մկրտիչ Մկրտչյանին, Արմեն Դանիելյանին, Ռուբեն Սասունցուն, Արսեն Սաֆարյանին, Բղդոյին, Տիգրան Պետրոսյանին եւ Սրբուհի Ստամբոլցյանին;
• Երգի, պարի համույթներ՝ «Սասնա Ծռեր» ազգագրական համույթին, «Կարին» ավանդական երգի-պարի համույթին, Հայաստանի պարի պետական անսամբլին, «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթին;
• Համերգը վարողներին՝ Եգոր Գլումովին, Արսեն Ղազարյանին եւ Աշոտ Գեւորգյանին:

































