Հայաստանի ՏԿԱԻՆ-ը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Հայաստանի տարածքում, դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: 
Օդի ջերմաստիճանը 31-ից հունվարի 4-ը աստիճանաբար կնվազի 16-18 աստիճանով: 

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, ցերեկը՝ -1+2 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝  -3-8,

Կոտայքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝  -3-8,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝  -3-8,

Լոռիում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1-4,

Տավուշում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝  -3-8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -2+1,

Արմավիրում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+1,

Արարատում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+1,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝  -3-8,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+1,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -1+2,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -2+1: