Բժշկության դոկտոր Վեդիգո ֆոն Վեդելի՝ Բարդ վիճակում հայտնված մարդկանց աջակցության Մյունխենի Н-TEAM աջակցության կենտրոնի ղեկավարի տվյալներով, փնթիությունը հոգեկան շեղում է, որը վտանգավոր է մարդու հոգեկանի եւ առողջականի համար։
Տվյալ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար գիտնական Հերրադ Շենքը գիրք է գրել մի կնոջ մասին, որը տառապում էր այդ ախտանիշով։ Շրջապատի համար հիվանդությունն անսպասելի է զարգանում։ Տանը մեծ քանակությամբ անպետք իրեր են հայտնվում, իսկ դրանք թափելու բոլոր փորձերն ավարտվում են հիստերիկայով եւ խուճապային գրոհներով, հաղորդում է Mignews-ը։
Ըստ հետազոտողների, ոչ տարիքը, ոչ սոցիալական կարգավիճակը կամ սեռը դեր չեն խաղում։ Որպես ախտանիշի զարգացման պատճառ գիտնականները նշել են հոգեբանական տրավման։




























