Անտարկտիդայում ծովային սարդեր են գտել, որոնց չափսերը հասնում են 30 սանտիմետրի։ Գիտնականները կարծում են, թե սարդերի անսովոր չափերի վրա ազդում է «բեւեռային գիգանտիզմ» չուսումնասիրված երեւույթը։
Որպեսզի ստուգեն իրենց կասկածները, մասնագետները գիտական արշավախումբ են ուղարկել, հետազոտությունը ցույց է տվել, որ սառը ջրում թթվածինն ավելի շատ է, քան տաք ջրում։
Հավանաբար հենց դա էլ սարդերի անոմալ չափերի պատճառ է դարձել։ Ստացված տեղեկությունները հրապարակել է The Sun պարբերականը։
Ծովային սարդերը կարող են ապրել գրեթե ցանկացած խորության տակ, մասնագետներն այժմ հաշվվում են մոտ հազար տեսակի ծովային սարդեր։




























