Մալդիվյան Four Seasons Landaa Giraavaru շքեղ հանգստավայրն արտասովոր հարսանեկան տաղավար է ստեղծել, որտեղ, ավանդական հյուրերի բացի, նորապսակների ամուսնական երդումներին վկա կլինեն նաեւ ծովային կրիանեն ու Հնդկական օվկիանոսի էկզոտիկ ձկները:

Ըստ Newsru-ի, այն ամբողջությամբ ճերմակ տուն-մատուռ է՝ շուրջ 45 քառ. մետր տարածքով, որը տեղակայված է ափից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ: Այնտեղ կարելի է հասնել միայն նավակով: Շինությունում կարող են տեղավորվել նորապսակներն ու շուրջ 15 հյուրեր: