Շատ կծու սոուս համտեսելով՝ մենք անգիտակցաբար դեպի ջրով լի բաժակն ենք ուղղվում, սակայն դա վատագույն բանն է, որ կարելի է անել այդ իրավիճակում: Երիտասարդ գիտնականների «Reactions Everyday Chemistry» ընկերությունը հանրամատչելի բացատրել է, թե ինչ է տեղի ունենում կծու ուտեստից հետո ջուր խմելու դեպքում:

Կծու պղպեղում առկա կապսաիցին նյութը կապվում է լեզվի TRPV1 ընկալիչի հետ, որը ցավագին ազդակներ է ուղարկում ուղեղին: Արդյունքում ջուրը կծու եւ ցավագին մոլեկուլները տարածում է ամբողջ բերանի խոռոչում:

Ըստ Kedem-ի, այրուցքի զգացողությունից ազատվելու լավագույն միջոցը կաթն ու այլ կաթնամթերքն են՝ յոգուրտ, թթվասեր, պաղպաղակ, կարագ: Կաթի բաղադրության մեջ առկա կազեին սպիտակուցը կարող է լուծել կապսաիցինի մոլեկուլները: