Մինչեւ 2020 թվականը Դուբայում հնդկական Թաջ-Մահալի կրկնօրինակն են կառուցելու։ «Թաջ-Արաբիա» զբոսաշրջային համալիրի նախագծի իրականացումը սկսվելու է 2016 թվականին։
Օբյեկտը տեղակայվելու է Dubailand զվարճանքների համալիրի ութ հեկտար տարածքում։ Համալիրը ներառելու է հինգաստղանի հյուրանոց՝ 400 համարներով, 300 բնակարաններ, խանութներ, մուտիկներ եւ 2 հազար մարդու համար շքասրահ։
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ «Թաջ-Արաբիան» կդառնա էմիրությունների պատմության մեջ խոշորագույն շինարարական նախագծերից մեկը՝ Բուրջ-Խալիֆայի շինարարությունից հետո, նաեւ «զբոսաշրջային Մեքքա» Դուբայում Էքսպո-2020-ից առաջ։
Թաջ-Մահալը համարվում է Հնդկաստանի ամենահայտնի շինությունը։ Այն կառուցվել է 1653 թվականին Շահ-Ջահանի հրամանով, ի հիշատակ կնոջ՝ Մումթազ-Մահալի, որը մահացել էր 14-րդ երեխայի ծննդյան ժամանակ։




























