Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր ժողովրդին ուղղված ամանորյա ուղերձում նշել է, որ 2015թ. սարսափելի տարի էր եւ հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարը չի ավարտվել, եւ ահաբեկչության սպառնալիքը Ֆրանսիայում մնում է բարձր մակարդակի վրա:
«Իմ ուղերձն այսօր նման չէ նախորդներից ոչ մեկին, քանի որ մենք սարսափելի տարի ենք ապրել, որը սկսվեց Charlie Hebdo –ի դեմ ահաբեկչությամբ, նշանավորվեց Մոնրուժում, Վիլժյուֆիեում եւ Սեն Կանտեն Ֆալավիեում, ինչպես նաեւ Thalys գնացքում արյունալի դեպքերով եւ ավարտվեց Սեն Դենիի եւ Փարիզի մղձավանջով եւ ահաբեկչություններով»,- ասել է Օլանդը, փոխանցում է RIA Novosti-ն:
Նա նշել է, որ ահաբեկչական սպառնալիքը մնում է ամենաբարձր մակարդակի վրա: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի զինվորների, ոստիկանների եւ ժանդարմների հիանալի աշխատանքի համար:




























