ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ,  առատ ձյան պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհաշինարարները գործի են դրել բոլոր մեխանիզմները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: