Մոսկվայի կենտրոնում Կրեմլ ներթափանցելու փորձի ընթացքում ՉԺՀ քաղաքացի է ձերբակալվել: 

Ինչպես տեղեկացնում է «Լենտան», օրինախախտը ոստիկանության աշխատակիցներին բացատրել է, որ ինքը Ռուսաստանի նախագահի նստավայրի տարածքում է ապրում:  1985-ին ծնված տղամարդը հունվարի  2-ին Մոսկվայի ժամանակով մոտ 20:30-ին Կրեմլ ներթափանցելու փորձ է արել: Նա ձերբակալվել է Սպասյան աշտարակի մոտ: Չինացուն հասցրել են  ոստիկանության «Կիտայ-գորոդի» բաժանմունք, որտեղ նրան զննել է հոգեբույժը: Բժիշկը որոշում է կայացրել ՉԺՀ-ի քաղաքացուն հիվանդանոց տեղափոխելու մասին: