«Քե՛զ, փոքրիկ» խորագրով ամանորյա ծրագիր` Հանրապետության հրապարակում
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումների շրջանակում հատուկ մանուկների համար կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր:
Հանրապետության հրապարակում անցկացված «Քե՛զ, փոքրիկ» խորագրով միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել մանկական համույթներ, փոքրիկ կատարողներ: Երեխաներին ողջունել են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներն ու ծաղրածուները: Առաջին անգամ Երեւանում իր հնարքներն է ցուցադրելՎրաստանից ժամանած հատուկ հյուրը` հրաշագործությունների օսկարի դափնեկիր, մոգության արքա, աճպարար Գիա Պարադաշվիլին: Հանդիսատես երեխաները իրենց ծնողների հետ անմիջական մասնակիցն են դարձել տոնախմբության:
Նշենք, որ Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է նախատեսված նաեւ հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ եւ հունվարի 13-ին` ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգ:




























