Հունվարի 1-ից 6-ը ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհեր չեն գրանցվել։

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2015 թ. հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 195 պատահար, ինչի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 29 մարդ: