Թուրքմենստանն ուսումնասիրում է Հայաստան եւ Ղազախստան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Ինչպես տեղեկացնում է Turkmenistan.ru-ն, նախագահը նաեւ հայտնել է, որ երկիրն ուսումնասիրում է Աֆղանստանով Պակիստան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունները։





























