Այսօր՝ հունվարի 7-ի ժամը 08:00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, փակ են Բերդ-Ճամբարակ, Հատիս-Զովաշեն, Հարթագյուղ-Խնկոյան ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սեւան-Գավառ-Մարտունի, Վայք-Գորիս ավտոճանապարհները:

Հանրապետության բարձրադիր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս նշված ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն էլ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար բաց է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: