Հունվարի 7-ին, առավոտյան ժամը 03:58-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ՏԿԱԻ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները կանխել են 1992 թվականին ծնված Մ.Ս.-ի ինքնասպանության փորձը: Նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք: