Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանում հունվարի 6-ի կեսգիշերին հնչած կրակոցների արդյունքում ձախ ազդրի շրջանում վնասվածք ստացած Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից:

Բժիշկների փոխանցմամբ, Խլղաթյանի վիճակը կայուն է, հետվիրահատական բարդություններ չունի:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը, որը նախքան հիվանդանոց տեղափոխվելը մահացել է:

Ըստ ոստիկանության` սպանության մեջ կասկածվողներից 3-ի ինքնությունը պարզ է, 2-ը որոնվում են: