Հայաստանի շրջանների մեծ մասում հունվարի 8-ին սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում սպասվոում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. օդի ջերմաստիճանը հունվարի 8-ի գիշերը կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հունվարի 8-ին սպասվում են տեղումներ: Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, ցերեկը՝ +1+3 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -3+1,

Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -3+1,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -3+1,

Լոռիում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+5,

Տավուշում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +3+7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -3+1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+2,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,

Արարատում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -3+1,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +5+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +1+6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+10։