Այսօր՝ հունվարի 7-ի ժամը 19:00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լեռնահովիտ-Գեղհովիտ, Մադինա-Լեռնահովիտ ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Մարտունի-Սեւան ավտոճանապարհները:

Գորիս-Սիսիան, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը եւ Տիգրանաշենի ոլորաններին առկա է մերկասառույց: 

Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Շիրակի մարզի Ամասիա քաղաքներում ձյուն է տեղում: Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բուք է:

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար բաց է անվաշղթաների կիրառման դեպքում: