Հայաստանի տնտեսական աճը 2016թ. կավելանա 2.2 տոկոսով: Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վերաբերյալ կանխատեսումների մեջ: 2015թ. արդյունքում ՀԲ-ն Հայաստանի համար 2.5-տոկոսանոց աճի կանխատեսում է արել:
2016-2018թթ. ՀԲ կանխատեսումների համաձայն՝ տնտեսական իրավիճակը կբարելավվի՝ Ռուսաստանում դրական միտումներին զուգահեռ: 2017թ. ակնկալվում է 2.8-տոկոսանոց աճ, իսկ 2018թ.-ին՝ 3.0-տոկոսանոց աճ: Ի համեմատ դեկտեմբերի կանխատեսումների՝ 2016թ. կանխատեսումները չեն փոխվել, իսկ 2017թ. 0.1 տոկոսով աճել են:
Նշենք, որ 2015թ. գումարավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ ՀՀ ԿԲ-ն 2015թ. արդյունքում կանխատեսել է ՀՆԱ 3.2-3.9 տոկոս աճ:



























