Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 7-ին՝ ժամը 20.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աճառյան և Ծ.Աղբյուրի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի 34UF234 պ/հ (վարորդ Ա. Ս., ծնվ.1985թ.) և «Mercedes E211» մակնիշի 41PU444 պ/հ (վարորդ Հ. Խ., ծնվ.1997թ.) ավտոմեքենաները:

«Opel Astra» ավտոմեքենայի ուղևորներ Կ. Պ.-ը (ծնվ.1994թ.), Ս. Ղ.-ը (ծնվ.1967թ.), Օ. Պ.-ը (ծնվ.1953թ.) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Խ.-ը հոստպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները: