Հունվարի 3-ին բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 50-ամյա Մանուչար Խաչատրյանի վիճակը ծանր է: Այս մասին այսօր` հունվարի 8-ին, NEWS.am-ին տեղեկացրին «Արմենիա» բժշկական կենտրոնից` նշելով, որ նա միացված է արհեստական շնչռառության ապարատին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ հունվարի 4-ին բոտուլիզմ ախտորոշմամբ Հրազդանի ԲԿ-ից իրենց մոտ են տեղափոխվել նաեւ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ 41-ամյա Արմեն Կարապետյանն ու 34-ամյա Լուիզա Հակոբյանը, որոնց առողջական վիճակը միջին ծանրության է:

Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացել էինք, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը: