Արարատի մարզի Գոռավան գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 տանը հունվարի 8-ի գիշերը տեղի է ունեցել փլուզում: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ փլուզման մասին ահազանգը ստացվել է այսօր առավոտյան:

ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ին տեղեկացրին, որ փլուզման հետեւանքով տուժողներ չկան, դեպքի պահին տան երեք բնակիչները` մայրն ու երկու երեխաները, տանը չեն եղել: Տունը մեկ հարկանի է, նախնական տվյալներով փլուզման պատճառը գազի  պայթյունն է, քանի որ հարեւանները ձայներ են լսել: Այս պահին դեպքի վայրում են փրկարարները: