Երեւանի Կիեւյան կամրջի տակ այսօր` հունվարի 8-ին, հայտնաբերվել է 55-ամյա Դավիթ Հայկազի Մամաջանյանի դին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ոստիկանության մամուլի ծառայությունից, ըստ նախնական վարկածի, տղամադը ինքնասպանություն է գործել:
Մեր տեղեկություններով մահացած տղամարդը 2015թ. դեկտեմբերի 28-ին Երեւանի Սարի թաղի տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած Հայկազ եւ Էմմա Մամաջանյանների որդին է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 28-ին Երեւանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տանը բռնկված հրդեհի հետեւանքով մահացել էին տան բնակիչներ` 87-ամյա Հայկազ, 84-ամյա Էմմա եւ 60-ամյա Հասմիկ Մամաջանյանները: Մեզ հետ զրույցում հարեւանները նշել էին, որ Մամաջանյանների ընտանիքի անդամները ունեցել են հոգեկան խնդիրներ: Նշենք, որ դեպքի օրը Մամաջանյանների մյուս աղջկան, որը կարողացել էր հրդեհվող տնից դուրս գալ, տեղափոխել էին հոգեբուժարան:




























