Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ 69-ամյա Վալերի Մուսայելյանի սպանության գործով կա կասկածյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` մանրամասներ չհայտնելով: Մեզ հայտնի դարձավ, որ նա նույն գյուղի էլէկտրիկն է, 1986 թ. ծնված Հովհաննես Թորգոմյանը: Նա ձերբակալվել է:
Ըստ ոստիկանության՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել նշված գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Վալերի Մուսայելյանի տուն, սուր կտրող-ծակող և բութ գործիքներով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մահ, և դիմել փախուստի:
Ավելի վաղ գրել էինք, որ դեկտեմբերի 30-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղում հայտնաբերվել էր 69-ամյա Վալերի Մուսայելյանի դին` գլխի վնասվածքով, նա ապրում է միայնակ: դին հայտնաբերվել է իր սեփական տանը: Նշենք, որ նախնական տեղեկություններով նա ծեծի հետեւանքով էր մահացել։ Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում




























