Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Նախարարության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ հրավիրված 17 դիմորդներից քննությանը ներկայացել են 14 դիմորդ, որոնցից 7-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Նշենք, որ 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 16 քննություն: Քննություններին մասնակցել են 231 դիմորդ, որոնցից որակավորված հաշվապահի վկայական է տրվել 123-ին:

Հայաստանում այս պահի դրությամբ, որակավորման վկայական ունի թվով 327 հաշվապահ: