Հետտոնական սթրեսից խուսափելու համար հարկավոր է աշխատանքի գնալուց երկու օր առաջ քնի ռիթմը կարգավորել: Այս մասին այսօր` հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Խաչիկ Գասպարյանը`նշելով, որ հայ իրականության մեջ հետտոնական սթրեսն ավելի խորքային է` կապված երկար ամանորյա օրերի հետ:
«Մեր մշակույթի մեջ կա յուրահատուկ թյուրիմացություն` հանգիստը զուգորդում ենք սնվելու հետ եւ ծանրաբեռնում ենք ֆիզիկական ԵՍ-ը: Արդյունքում եւ՛ հոգեբանական, եւ՛ ֆիզիկական առումով ծանրաբեռնվում ենք եւ առաջանում է հետտոնական սթրեսը»,- ասաց նա:
Հոգեբանը գործատուներին խորհուրդ տվեց աշխատակիցների հետ այս օրերին « նրբանկատ» լինել, քանի որ քաղաքացիների մոտ եւ’ հոգեբանական առումով , եւ’ ֆինանսական առումով նոր խնդիրներ են ծագում:




























