Արեւաբյուր գյուղի Երեւան Արտաշատ խճուղի թիվ 7 տան անասնագոմի տանիքը այսօր` հունվարի 9-ին, փլուզվել է, որի հետեւանքով սատկել է մեկ եղջերավոր անասուն: Ինչպես տեղեկանում ենք ՏԿԱԻՆ կայքից, դեպքի վայր է ՀՓՋ ՕԽ-ն:

 Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով անասնագոմից դուրս է բերվել երկու խոշոր եղջերավոր անասուն: Պարզվել է, որ փլուզվել է Հ. Ս.-ին պատկանող անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ), ինչի հետեւանքով երկու կենդանի մնացել է փլատակներում, որոնցից մեկը սատկել է:

Հրշեջ-փրկարարները փլատակներից դուրս են հանել մեկ կենդանի: