Օրերս Երեւանում գտնվող «Կովկաս պանդոկ» ռեստորանում  ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել նաեւ մատուցողը։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 9-ին կեսգիշերի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորանում, որը վերածվել է ծեծկռտուքի։

Կողմերից մեկն էլ եղել է ռեստորանի 22-ամյա աշխատակիցը, ով գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Նշված միջադեպով կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են։