Աբովյանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Աբովյանի հանրակացարանային շենքի բնակարաններից մեկում երիտասարդի դի է հայտնաբերվել։
Պարզվել է՝ նա նույն բնակարանի 26-ամյա բնակիչն է, անունը՝ Արսեն։ Նրան հայտնաբերել են սանհանգույցում՝ կախված վիճակում։ Հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է երիտասարդը մահացել։
Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մանրամասները պարզվում են։




























