Թուրքիայի Էրզրում նահանգի Օլթուի շրջանում ամուսնուց բաժանված Ֆ.Ք.-ն հարազատ աղջկան ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրզրում նահանգի ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Օլթուի շրջանում մայրն իր 12-ամյա աղջկան ստիպում է փողի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տղամարդկանց հետ։ Ոստիկանությունը սկսել է հետեւել Ֆ.Ք.-ին եւ համոզվելով լուրի իսկության մեջ՝ ձերբակալել մորն ու եւս 30 հոգու։
Ոստիկանները մարմնավաճառության ճիրաններից ազատված աղջկան հանձնել են պետության խնամքին։




























