34-ամյա ուկրաինուհի Լյուդմիլա Զակռասնենայան մեղադրվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ  Երեւանի «Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում բռնությամբ զուգորդված խուլիգանություն անելու համար:  Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Լյուդմիլա Զակռասնենայային մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորգությունը:

Գործը քննվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում`դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: