Օտարերկրյա ներդրողները մտածում են Հայաստանում նոր ավիաընկերություն բացելու մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը։ Նա հավելել է, որ հաշվի առնելով, որ ներդրողները դեռեւս ոչ մի վերջնական որոշում չեն կայացրել, իշխանությունները դեռեւս անուններ չեն տալիս։
«Մենք իհարկե ողջունում ենք նրանց մտադրությունը, քանի որ ավիացիոն բիզնեսը բավական մեծ ներդրում է։ Այդ պատճառով մենք Կառավարության հետ միասին պատրաստ ենք աջակցել նրանց։ Սակայն կարելի է ակնկալել, որ մենք մինչեւ 2016թ. գարուն քննարկելու ոչինչ չենք ունենա, քանի որ ավիացիոն շուկան ակտիվանում է գարնանը»,- նշել է Մովսեսյանը։ Ներդրողները (ծագումով հայեր չեն) բավականին փորձառու են ավիացիոն բիզնեսում, հավելել է պաշտոնյան։




























