ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին եւ Ալեքսեյ Դիդենկոն Ռուսաստանի Պետդումայում օրենքի նախագիծ են մտցրել Ռուսաստանի Պետդումա, որի համաձայն, պաշտոնյաների կանանց ու երեխաներին արգելվում է բիզնեսով զբաղվել:
Պատգամավորներն առաջարկում են 2008-ի դեկտեմբերի 25-ի օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնել: Նախաձեռնողները ցանկանում են պետծառայողների համար սահմանափակումները սահմանող «Կոռուպցիային հակազդեցության մասին օրենքի» 12.1 հոդվածում կետ ավելացնել: «Ռուսական Դաշնությունում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կանայք եւ չափահաս երեխաներն իրավունք չունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել եւ մասնակցել տնտեսական սուբյեկտների կառավարմանը», - գրված է օրենքի նախագծի տեքստում:
Օրենքը կարող է ուժի մեջ մտնել 2016-ի ապրիլի 1-ին: Հեղինակները նախատեսել են, որ նախաձեռնությունը պետծառայողների բիզնեսով զբաղվելը սահմանափակելու առաջարկ կդառնա: Փաստաթղթում նշված չէ, թե ինչ կլինի պետական ծառայողների ազգականների արդեն գործող բիզնեսներին, եթե նախաձեռնությունն աջակցության արժանանա, գրում է «Իզվեստիան»։




























