«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանին այսօր՝ հունվարի 12-ին հարցաքննության ժամանակ քննիչը սպառնացել է կալանավորել, եթե նրանք շարունակեն քաղաքական ընդվզումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճակատի մամուլի պատասխանատու Վարուժան Ավետիսյանը:

Նշենք, որ ժիրայր Սեֆիլյանը հարցաքննվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում:

«Իրականում նպատակը քննության ընթացքում սպառանալիք փոխանցելն է եղել, որ դադարեցրեք ձեր քաղաքական գործունեությունը, հակառակ պարագայում կկալանավորենք»,-ասաց Ավետիսյանը` ընդգծելով, որ իրենց թեեւ չի մտահոգում սպառնալիքը, սակայն իրավական առումով դեռ գնահատականներ ու անելիքներ կլինեն: 

Նա նշեց, որ քննիչը  Ամրամ Մակինյանն է: