Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը հող է նախապատրաստում Սիրիայում՝ հյուսիսային Լաթաքիա նահանգի շուրջ, «գաճաճ պետություն» ստեղծելու համար, որպեսզի այնտեղ հարձակումներ իրականացնի թուրքմենների դեմ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Reuters-ի փոխանցմամբ, Էրդողանն այս մասին հայտարարել է Անկարայում թուրք դեսպանների առջեւ ելույթի ժամանակ: Նա նաեւ հարձակվել է Իրանի վրա՝ հայտարարելով, որ Թեհրանը փորձում է ընդլայնել իր ազդեցության շրջանակն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Իրաքն ու Եմենը, որպեսզի այնտեղ հակամարտություններ հրահրի:
«Ռուսաստանն ասաց, որ Սիրիա է մտել այդ երկրի կառավարության հրավերով: Ռուսաստանը Սիրիա մտավ ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով, բայց իրականում՝ Ասադի ռեժիմին աջակցելու նպատակով: ՌԴ-ն չի պայքարում ԻՊ-ի դեմ, այլ ձգտում է Լաթաքիայում իրեն ենթակա գաճաճ պետություն ստեղծել: Մոսկվան շարունակում է հարվածներ հասցնել մեր եղբայր թուրքմենների ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը:




























