Երեւանում, այսօր՝ հունվարի 13-ին, գլխի վնասվածքով 65-ամյա կին է տեղափոխվել հիվանդանոց: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ կինը վնասվածքն ստացել է տանը վիճաբանության ժամանակ:
Նա իր տարեց մոր հետ վիճել է, որն էլ հարվածներ է հասցրել դստեր գլխին` պատճառելով մարմնական վնասվածք: Մանրամասները պարզվում են:




























