Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների գործունեությանը հանցակցության կասկածով ձերբակալված ռուսաստանցիները հրաժարվել են հաղորդակցվել Ռուսաստանի հյուպատոսության աշխատակիցների հետ, հաղորդում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կայքը:
«Ստացված ոստիկանական արձանագրությունների համաձայն, նշված անձինք հրաժարվել են հաղորդակցվել ռուսաստանի հյուպատոսության աշխատակիցների հետ, գրում է Gazeta-ն:
Նշվում է նաեւ, որ Թուրքիայում ռուսական հաստատությունները ջանքեր են գործադրում երկրի քաղաքացիների մոտ մուտք ստանալու եւ տեղի ունեցածի բոլոր մանրամասները պարզելու համար:




























