Ադրբեջանի Սիյազանսկի շրջանում անկարգությունների հետեւանքով անցորդների շրջանում տուժածներ կան: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Ոստիկանությունը կարգուկանոն հաստատելու ուղղությամբ միջոցառումներ է ձեռնարկել, որի ընթացքում երիտասարդները դիմադրություն են ցույց տվել իրավապահներին՝ նրանց ուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ նետելով: Քարերից մեկը դիպել է երեխային դպրոց տանող մի կնոջ:

Իրավապահները, կյանքը վտանգելով, կնոջը դուրս են բերել կատաղած ամբոխի շարքերից եւ առաջին օգնություն ցուցաբերել: