Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի դպրոցներից մեկի պատմության ուսուցիչը ստիպված է եղել թողնել աշխատանքը՝ աղմկահարույց տեսանյութից հետո, որտեղ երեւում է, թե ինչպես է նա ծեծում աշակերտին: Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտնել է դպրոցի տնօրեն Թահիր Սաֆարովը:
«Պատմության ուսուցիչ Իդրիս Հուսեյնովը բազմաթիվ անգամ աշակերտին հարցրել է դասին պատրաստ լինելու մասին, բայց աշակերտը հայտարարել է, որ պատրաստ չէ դասին: Բացի այդ, աշակերտը կոպիտ է պատասխանել ուսուցչին, որի հետեւանքով վերջինս բարկացել է, չի կարողացել վերահսկել իրեն ու ծեծել է աշակերտին: Մենք կանչել ենք մանկավարժին, նա բացատրագիր է գրել: Դպրոց ենք կանչել աշակերտի ծնողներին եւ զրուցել նրանց հետ, զրուցել ենք նաեւ աշակերտների հետ»,-ասել է դպրոցի տնօրենը:
Նա հավելել , որ մանկավարժը աշխատանքից ազատման դիմում է գրել:




























