Հայաստանի տարածքում, հունվարի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում եւ Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային եւ նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրեւ եւ անձրեւ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ, իսկ նույն օրը ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, ցերեկը՝ +4+6 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-3,

Կոտայքում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-3,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-3,

Լոռիում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+7,

Տավուշում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-3,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +3+8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ 0+4,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +2+7։