Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հունվարի 13-ին, ժամը 17.10-ին, Քրիստափորի փողոցի տոնավաճառի մուտքի մոտ կայանված, 35-ամյա Հարություն Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու պահին բռնել եւ բաժին բերման են ենթարկել 53-ամյա Գարեգին Ա.-ին եւ 57-ամյա Հրաչյա Բ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ Գարեգին Ա.-ի մոտ հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահից գողացած երաժշտական կրիչը:

Կատարվում է հետաքննություն: